Նախօրեին տեղի է ունեցել ՀԿԵ-ի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջին կորպորատիվ առաջնությունը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Մասնակիցներին ողջունել են ընկերության գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանն ու Երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Դավթյանը:
Ինչպես տեղեկացրել է Դավթյանը, ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի որոշմամբ՝ նման առաջնությունները կլինեն ամենամյա:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջին կորպորատիվ առաջնությանը մասնակցեցին ընկերության տարբեր տնօրինություններ, ծառայություններ, ստորաբաժանումներ և ձեռնարկություններ ներկայացնող 10-ից ավել երիտասարդական թիմեր:
Առաջնությունը կազմակերպվել է Ընկերության Երիտասարդական խորհրդի կողմից՝ ՀԿԵ երիտասարդության ակտիվութունը խրախուելու, երիտասարդների մոտ կորպորատիվ ոգու և արժեքների ձևավորելու, երիտասարդների անձնական և մասնագիտական ներուժը զարգացնելու նպատակով:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։-0-