Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ուրբաթ լրագրողներին հայտնեց, որ սովորույթի համաձայն Ամանորը կդիմավորի տանը, և իր սեղանին դրված կլինի հայրենական արտադրության արտադրանք:
«Սովորույթի համաձայն Ամանորը տանն եմ նշում, և մեր տոնական սեղանին տեղական արտադրանք է լինելու»,- ասաց նախարարը:
Նա հայ ժողովրդին խաղաղություն և բարգավաճում մաղթեց 2012 թվականին: «Յուրաքանչյուր ընտանիքի մաղթում եմ հաջողություն, երջանկություն և հարգանք միմյանց նկատմամբ: Ցանկանում են գյուղատնտեսության և ընդհանուր առմամբ երկրի համար արգասաբեր տարի»,- ասաց նա:
2010 թվականի արդյունքներով, Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի անկումը կազմել է 13,5 տոկոս, իսկ 2011 թվականի 11 ամիսների ընթացքում աճն արդեն իսկ կազմել է 14 տոկոս: -0-