430.54
7.67
408.56
+26
Եղանակը Երևանում
Հայ

Ավելի քան 18 մլն դոլար է հավաքվել Մոսկվայում կայացած «Հայաստան» հիմնադրամի բարեգործական ճաշկերույթի ժամանակ

16:44
22 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Մոսկվայում կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարեգործական ճաշկերույթի ժամանակ հավաքվել է 18 մլն 635 հազար ԱՄՆ դոլար, հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Ըստ տեղեկատվության` ամենախոշոր նվիրատվությունը` 11 միլիոն ԱՄՆ դոլար, կատարեց  արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը, ում անունից հանդես եկավ նրա ներկայացուցիչ Բեկոր Փափազյանը: Նվիրատվությունը կուղղվի Արցախում գյուղատնտեսության, կրթության և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը:

Երկրորդ խոշոր նվիրատուն` Սերգեյ Սարկիսովը, խոստացավ նվիրաբերել 3 միլիոն ԱՄՆ դոլար, որը կուղղվի Ստեփանակերտում հանրակրթական դպրոցի ամբողջական վերակառուցմանը:

Ճաշկերույթի խոշոր նվիրատուներից են Սամվել Կարապետյանը` 1 միլիոն ԱՄՆ դոլար, Ռոբերտ Հովհաննիսյանը` 500 հազար ԱՄՆ դոլար, Լևոն Հայրապետյանը`  500 հազար ԱՄՆ դոլար:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով` աշխարհի ողջ հայությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ միասնության մեջ է հայի ուժը:

Ճաշկերույթին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը և շուրջ 70 հայազգի գործարար:

Մոսկովյան ճաշկերույթով ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք 2011-ը, որն արձանագրեց 30 միլիոն 921 հազար 478  ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
17:57
01 Հունիսի 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
13:56
31 Մայիսի 2022
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին