Երևանի «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի կազմակերպման մակարդակը բարձր գնահատականի է արժանացել

22.12.2011, 15:46
Երևանի «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի կազմակերպման մակարդակը բարձր գնահատականի է արժանացել
Երևանի «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի կազմակերպման մակարդակը բարձր գնահատականի է արժանացել

Երևանում դեկտեմբերի 3-ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2011» միջազգային երգի մրցույթի կազմակերպիչները աննախադեպ թվով դրական արձագանքներ են ստացել մրցույթի ղեկավարությունից և անդամ երկրներից, հայտնեց «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

«Մենք մշտապես շնորհավորանքներ և շնորհակալագրեր ենք ստանում Հանրային հեռուստաընկերության և Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպիչ թիմի հասցեին... Հայաստանում մենք իրականացրեցինք այն, ինչ երազանք էր թվում, բայց որն իրականացավ, և իրականացավ եվրոպական բարձր մակարդակով»,- հինգշաբթի ասաց Գասպարյանը մամուլի ասուլիսում:

Այդ կապակցությամբ նա հատուկ շնորհակալություն հայտնեց ինչպես ՀՀՀ-ին, այնպես էլ մրցույթի եվրոպական հեռարձակողներին և հայկական մայրաքաղաքում միջոցառման անցկացմանն օժանդակություն ցուցաբերած միջազգային կազմակերպություններին:

Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՀՀԽ) նախագահ Ալեքսան Հարությունյանն իր հերթին կարևորեց առաջին անգամ Հայաստանում «Մանկական Եվրատեսիլի» անցկացումը՝ այն անվանելով Հանրային հեռուստաընկերության մեծագույն ձեռքբերումներից մեկը:

 «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը ներկայացնրեց երգչուհի Դալիթան՝ «Welcome to Armenia» երգով:

Բացի Հայաստանից մրցույթին մասնակցում էին 12 երկիր ներկայացնող երիտասարդ կատարողներ և համույթներ:

Հաղթող դրաձավ վրացական «Քենդի» խումբը:--0--