Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել, որով թույլ է տալիս Եվրահանձնաժողովին բանակցություններ սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնգրի ուղղությամբ, ասվում է Խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ Եվրահանձնաժողովի կողմից բանակցությունների ավարտից և գնահատումից հետո ԵՄ Խորհրդի մեծամասնությունը պետք է որոշում կայացնի ռեադմիսիայի և մուտքի արտոնագրերի ռեժիմի հեշտացման համաձայնագրերի ստորագրման և ընդհանրացման վերաբերյալ: Այնուհետև Եվրախորհրդարանը պետք է հաստատի տվյալ փաստաթղթերը: -0-