ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի հայ գիտնականների ավելի քան հազարավոր աշխատանքներ են 2011թ.-ի ընթացքում հրապարակվել «Հայկական գիտական համագործակցություն» կայքում (armscoop.com), երեքշաբթի լրագրողներին հայտնեց նախագծի հեղինակներից մեկը՝ Արմեն Մարտիրոսյանը:
«Կայքում հրապարակված է հումանիտար գիտությունների ավելի քան 100 գիտական աշխատանք, ինչպես նաև տարբեր կրթական նախագծերի և աշխարհի տարբեր բուհերի հնարավոր կրթաթոշակների վերաբերյալ տեղեկատվություն»,- ասաց Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի, Իրանի, Հնդկաստանի շատ ուսանողներ կայքի շնորհիվ կարողացան մասնակցել տարբեր գիտաժողովների և կրթական նախագծերի:
«Մենք ձգտում ենք Հայաստանում զարգացնել գիտության հանդեպ հետաքրքրությունը, և այսօրվա դրությամբ ամենաարդյունավետ տարբերակը կայքի ստեղծումն է, որը թույլ կտա բոլոր ցանկացողներին ծանոթանալ մեր երկրի գիտական ձեռքբերումներին»,- նշեց Մարտիրոսյանը:
Կայքի համահիմնադիր, Երևանի պետական համալսարանի դասախոս, «Մատենադարան» հին ձեռագրերի ինստիտուտի գիտաշխատող Խաչիկ Հարությունյանն իր կողմից նշեց, որ մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ինտերնետ ռեսուրսներում հայկական գիտական տեղեկատվության պակաս էր նկատվում:
«Մենք բազմիցս փորձել ենք լուծել այդ խնդիրը և տարբեր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեղական և արտասահմանյան բուհերի հետ համագործակցության շոնրհիվ մենք կարողացանք Հայաստանի հետ կապված գիտական հրապարակումների և հետազոտությունների հարուստ արխիվ կուտակել»,- նշեց Հարությունյանը:
«Հայկական գիտական համագործակցությունը» կայք է, որտեղ հրապարակվում են գիտակրթական նախագծեր, ինչպես նաև գիտական հոդվածներ: ՀԳՀ-ը համագործակցում է Հայաստանի համալսարանների, Գիտությունների ազգային ակադեմիայի, տարբեր ինստիտուտների, գիտական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների հետ: -0-