422.39
5.03
388.3
+10
Եղանակը Երևանում
Հայ

Մեծ Բրիտանիան չեզոք դիրք է զբաղեցնում Ղարաբաղի հարցում. դեսպան

18:40
16 Դեկտեմբերի 2011

Մեծ Բրիտանիան չեզոք դիրք է զբաղեցնում ղարաբաղյան խնդրի առնչությամբ, ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը՝ Facebook-ի դեսպանատան էջում առցանց ռեժիմով պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

«Մեծ Բրիտանիան, բնականաբար, չեզոք դիրք է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության հարցում... Հիմնական նպատակն ամուր, խաղաղ կարգավորումն է, որը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»,- ասաց Լոնսդեյլը՝ մեկնաբանելով Ղարաբաղի հարցով Լոնդոնի դիրքորոշումը՝ հաշվի առնելով Ադրբեջանում բրիտանական կողմի տնտեսական շահերը, մասնավորապես՝ նավթային ոլորտում:

«Մեծ Բրիտանիան, իհարկե, Ադրբեջանում բիզնես շահեր ունի: Դա նշանակում է, որ մենք կայունություն ենք ցանկանում տարածաշրջանի համար ընդհանրապես»,-ասաց դեսպանը: Ըստ նրա՝ դրան հասնելու համար անհրաժեշտ է ապահովել տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճությունը, այդ թվում նաև՝ Հայաստանի:

Միաժամանակ դեսպանը նշեց, որ բրիտանական կողմն աջակցում է բանակցությունների ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների վրա, այդ թվում՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշում և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: Նա նշեց, որ Մեծ Բրիտանիան սատարում է խնդրի կարգավորման գործում կողմերին աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:12
31 Մարտի 2023
ՀԱՊԿ–ում հայտարարել են հայ–ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման ռիսկերի մասին
Պահպանվում են Լեռնային Ղարաբաղում և հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկեր
15:58
29 Մարտի 2023
Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է, միևնույն ժամանակ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. ՎԻԴԵՈ
09:54
28 Մարտի 2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
19:55
27 Մարտի 2023
Ռուսաստանն անընդունելի է համարում ՄՔԴ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը. ՌԴ ԱԳՆ աղբյուր
Հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ