Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը դեկտեմբերի 15-17-ը աշխատանքային այցով կմեկնի Նիդեռլանդներ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, ՎՊ նախագահը հանդիպում կունենա Նիդեռլանդների Հաշվիչ դատարանի խորհրդի համանախագահներ հետ: Այցի ընթացքում կքննարկվեն 2012-2013 թվականների Նիդերլանդների հաշվիչ դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերահսկչի պալատին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ նոր առաջարկները:
ՀՀ Վերահսկիչ պալատի և Նիդեռլանդների Հաշվիչ դատարանի համագործակցության հիմքը դրվել է 2009-ին` ՀՀ ՎՊ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին ստորագրված համագործակցության համաձայնագրով:
Դեկտեմբերի 18-20-ը Զաքարյանը կայցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: -0-