Երգարանում, որի հեղինակներն են Սիլվա Լ. Տեր-Ստեփանյանը և Կոմիտաս Գևորգյանը, ներառված են ազգային-եկեղեցական տոներին, բարեպաշտական սովորություններին, հայոց պատմության նշանավոր դեմքերին ու դեպքերին, ազգային խորհրդանիշներին նվիրված քառասուն երկու երգեր` մանուկների համար դյուրընկալելի եղանակներով:
Գրքի հավելվածում տեղ են գտել երգերի արևմտահայերեն տեքստերն ու երգերի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ:
Երգարանը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների և հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար: -0-