ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը իր պաշտոնական էջն է բացել Facebook սոցիալական կայքում, հաղորդում է telecom.arka.am հեռահաղորդակացական պորտալը:
Այս պահին նրա էջի բաժանորդների թիվն արդեն գերազանցել է 80-ը:
Նիկոյանը ՀՀ ԱԺ խոսնակ է ընտրվել դեկտեմբերի 7-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը:
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին Հովիկ Աբրահամյանը հրաժարականի պաշտոնական դիմում էր ներկայացրել: Նա այժմ ղեկավարում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը:-0-