ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ, հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
«Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Գևորգյանը, Գագիկ Գևորգյանը և Արմեն Մարտիրոսյանը», - նշվում է տեղեկատվության մեջ:
Ստեփանակերտում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ:
Ըստ տեղեկատվության՝ ՀՀ ԱԺ նախագահը և պատվիրակության անդամները կայցելեն Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն եղբայրական գերեզմանին:-0-