425.9
7.41
407.52
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում միգրացիայի վերաբերյալ հստակ տվյալների բացակայությունը խանգարում է այդ խնդրի լուծմանը. սոցիոլոգ

12:13
09 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում միգրացիոն հոսքերի վերաբերյալ հստակ ցուցանիշների բացակայությունը խոչընդոտում է երկրում այս խնդրի լուծմանը, ուրբաթ հայտարարել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը:

«Մենք երկրում միգրացիայի ոչ միայն քանակական, այլև որակական ցուցանիշների հաշվարկի հետ կապված լուրջ խնդիր ունենք: Կան հաշվարկի և այդ ցուցանիշների բացահայտման բազմաթիվ տարբերակներ, սակայն չկա մեխանիզմ, որը կարող է ամփոփել այդ տվյալներն ու օբյեկտիվ եզրակացություն ներկայացնել», - ասել է Պողոսյանը միգրացիայի վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքման հարցերին նվիրված կլոր սեղանի ժամանակ:

Փորձագետի խոսքերով՝ կա միգրացիայի ցուցանիշների հաշվարկի չորս հիմնական աղբյուր, որոնք երկրում քանակական և որակական ցուցանիշների մոտավոր պատկեր են ներկայացնում:

«Առաջինը, դա բնակչության մարդահամարն է, որը թույլ է տալիս տասը տարին մեկ բացահայտել որոշակի ցուցանիշներ, երկրորդը՝ անձնագրային բաժինների տվյալներն են, երրորդը՝ սահմանային կետերի կողմից տրամադրված ցուցանիշները, որտեղ գրանցվում է հանրապետությունից հեռացող մարդկանց քանակի մասին տեղեկատվությունը», - նշել է սոցիոլոգը:

Պողոսյանի խոսքերով՝ միակ որակական ցուցանիշը սոցիոլոգիական հարցումներն են, «որոնք Հայաստանում չեն կրում կազմակերպված և պարտադիր բնույթ»:

«Հանրապետությունում անցկացվում են միգրացիայի հետ կապված բազմաթիվ ուսումնասիրություններ, և մեր պետության հիմնական խնդիրն է ստեղծել մեխանիզմներ՝ այդ ցուցանիշներն ամփոփելու և միասնական բազա ստեղծելու համար, որը Հայաստանում միգրացիայի հետ կապված իրավիճակի հստակ պատկեր կներկայացնի», - ասել է փորձագետը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ազգային ծրագրերի պատասխանատու Օվսաննա Բաբայանն իր հերթին նշեց, որ ԵԱՀԿ-ն ամեն կերպ աջակցում է ՀՀ միգրացիոն ծառայությանը երկրում միգրացիայի շուրջ տարբեր ուսումնասիրությունների անցկացման հարցում:

«Մենք հույս ունենք, որ համատեղ ջանքերով կհաջողվի ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կօգնի ամփոփել իրավիճակն երկրում, բացահայտել միգրացիայի պատճառներն ու օգնել հանրապետության կառավարությանը աստիճանաբար լուծելու այս խնդիրը», - նշել է նա:

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում բացասական միգրացիոն սալդոն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 89 հազար 345 մարդ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
04 Հուլիսի 2022
Կշարունակենք աջակցել հայ–ադրբեջանական ապագա խաղաղության համաձայնագրին. Միշելն` Ալիևին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը