+9
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանության համակարգում լայնամասշտաբ կրթական բարեփոխումներ կիրականացվեն

19:07
08 Դեկտեմբերի 2011

ՀՀ ԱԺ-ն հինգշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են կրթական նոր չափորոշիչների համաձայն պրոֆեսիոնալ ոստիկանական կադրերի ուսուցում:

«Մեր կրթական համակարգը զրկված էր միասնական չափորոշիչներից, և անտեսվել էր այդ ոլորտում գոյություն ունեցող միջազգային փորձը: Փոփոխությունները նախատեսում են մոդուլային ուսուցման մեթոդների, կրթական չափորոշիչների ներդրում «ոստիկան» և «ոստիկանության սպա» մասնագիտությունների համար, ինչպես նաև՝ կադրերի պատրաստման եռաստիճան համակարգի ներդրում», - օրինագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:

Նրա խոսքերով՝ արդեն այս տարի կառավարության որոշմամբ «Ոստիկանության կրթական համալիր» ոչ առևտրային պետական կազմակերպություն է ստեղծվել, Ոստիկանության ակադեմիային առընթեր ստեղծվել է քոլեջ և Ոստիկանության կրթական կենտրոն:

«Կրթական կենտրոնը նախամասնագիտական կրթություն է տրամադրելու, քոլեջը՝ միջին մասնագիտական, ակադեմիան՝ բարձրագույն կրթություն: Հոկտեմբերին քոլեջ է ընդունվել արդեն 65 դիմորդ, իսկ կենտրոն՝ 120 դիմորդ: Նրանք առաջինն են հանձնել քննությունները նոր չափորոշիչներով՝ համակարգչային թեստային համակարգի օգնությամբ», - տեղեկացրեց նա:

Օսիկյանը նաև նշեց, որ դյուրացվել է ԽՍՀՄ-ի ժամանակներից մնացած պրակտիկան, երբ օպերատիվ-հետախուզական և վարչարարական բաժիններում կադրերի համալրումն իրականացվում էր կրթական այլ հաստատությունների հաշվին:

«Թափուր պաշտոնը կարող է զբաղեցնել միայն «ոստիկան» կամ «ոստիկանության սպա» որակավորում ստացած անձը, միաժամանակ քննչական ծառայության մարմիններ կարող են ընդունվել բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձինք, իսկ համակարգում առկա ոչ ոստիկանական պաշտոնները կարող են զբաղեցնել այլ բուհերի շրջանավարտները», - ընդգծեց նա:

Օսիկյանի խոսքերով՝ նախատեսվում է, որ այս կամ այն աստիճան ստանալուց հետո ոստիկանը պետք է աշխատի նվազագույնը մեկ տարի, ինչից հետո միայն հավակնի ավելի բարձր աստիճանի: Վերացվում է նաև ոստիկանության ծառայողների պարտադիր ատեստավորման մեխանիզմը:

«Արդեն կես տարուց կհայտնվեն Կրթական կենտրոնի առաջին շրջանավարտները, երկու տարի անց՝ «ոստիկան» և «ոստիկանության սպա» որակավորում ստացած մասնագետները: Եվ ձեզ վստահեցնում եմ, որ նոր համակարգի ներդրման արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա 2-3 տարվա ընթացքում», - ավելացրեց նա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2022
«ՀՀ տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել». ԱԽ քարտուղարը պատասխանել է Ալիևին
«ՀՀ տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել». ԱԽ քարտուղարը պատասխանել է Ալիևին
12:40
24 Մայիսի 2022
Ակտիվիստների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում. ընդդիմություն
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ կուսակցությունների որոշ ակտիվիստների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում
13:32
20 Մայիսի 2022
Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը
Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը
15:13
19 Մայիսի 2022
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
14:52
17 Մայիսի 2022
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
11:36
17 Մայիսի 2022
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
00:30
17 Մայիսի 2022
Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ. Փաշինյանը՝ Պուտինին (ՎԻԴԵՈ)
Պուտինը Փաշինյանին ասել է, որ հարցերը շատ են, ուրախ է նրա հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար. ՎԻԴԵՈ
19:41
16 Մայիսի 2022
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին (ՎԻԴԵՈ)
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին. ՎԻԴԵՈ
13:37
16 Մայիսի 2022
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով (ՎԻԴԵՈ)
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով. ՎԻԴԵՈ
10:42
16 Մայիսի 2022
Մի քանի ավտոշարասյուն միաժամանակ մասնակցում է ընդդիմության բողոքի ակցիային
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը
00:06
16 Մայիսի 2022
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
20:41
12 Մայիսի 2022
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները. ՎԻԴԵՈ