410.74
4.03
387.71
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում պահնորդների և թիկնապահների գործունեությունն առաջին անգամ օրենսդրորեն կկարգավորվի

13:16
06 Դեկտեմբերի 2011

Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրինագիծը և հարակից օրենքների մի շարք լրացումներ, որոնք նախատեսում են մասնավոր պահնորդական գործունեության և թիկնապահների ծառայությունների ոլորտի օրենսդրական կարգավորում:

«Մենք փորձեցինք կարգավորել այս բնագավառում առկա բոլոր խնդիրները, օրինակ, զենքի ձեռքբերումը, լիցենզավորումը և օգտագործումը: Նաև, հաշվի առնելով հասարակական արձագանքը, առաջարկվում են թիկնապահների գործունեության մի շարք սահմանափակումներ»,- ասաց օրինագծի հեղինակներից մեկը՝ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Ըստ նրա, օրինագծի ընդունման դեպքում այն անձինք, ովքեր ցանկանում են իրավաբանական անձանց թիկնապահներ լինել, պետք է ստանան որակավորման հավաստագիր, ինչի համար անհրաժեշտ է նախապես հատուկ դասընթացներ անցնել:

«Բացի այդ, վարչական պատասխանատվություն է նախատեսվում թիկնապահների ծառայությունների, ինչպես նաև մասնավոր պահնորդական գործունեության անօրինական տրամադրման և դրանցից օգտվելու համար»,- նշեց նա:
Պատգամավորն ընդգծեց նաև, որ լրացումներին համապատասխան չմարված դատվածություն ունեցող անձինք զրկվում են որպես թիկնապահ աշխատելու իրավունքից:

«Օրինագծի համաձայն, պահպանվող անձին չի կարող ուղեկցել մեկից ավելի տրանսպորտային միջոց և երեքից ավելի թիկնապահ: Պետական գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք չեն կարող օգտվել թիկնապահների ծառայություններ տրամադրող մասնավոր ձեռնարկությունների ծառայություններից»,- ավելացրեց Սահակյանը:

Բացի այդ, ինչպես ընդգծեց պատգամավորը, պահնորդներն ու թիկնապահներն աշխատանքային ժամերին պետք է կրեն համազգեստ, որը պետք է տարբերվի պետական պահպանության մարմինների աշխատակիցների հատուկ համազգեստից:

Օրինագիծը պատրաստվել է ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կառավարության համագործակցությամբ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին