Հայաստանի գլխավոր տոնածառը կհավաքվի հանրապետության տարբեր մարզերից մայրաքաղաք բերված թարմ ճյուղերից, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
«Հանրապետության հրապարակի տոնածառը կտեղադրվի հին հիմքի վրա՝ Հայաստանի տարբեր մարզերից բերված թարմ ճյուղերի օգտագործմամբ՝ տոնածառին փարթամություն և թարմություն հաղորդելու համար», - ասել է Բաղդասարյանը:
Նրա խոսքերով՝ տոնածառի բարձրությունը 31 մետր է նախորդ տարվա պես:
«Նախատեսվում է, որ տոնածառը վերջնականապես կհավաքվի և կզարդարվի դեկտեմբերի 25-ին, երբ քաղաքում կմեկնարկեն տոնական միջոցառումները», - նշել է Բաղդասարյանը:
Վարչության պետի խոսքերով՝ տոնածառի զարդարման հետ կապված ծախսերն այս տարի չեն գերազանցել սահմանված նորմը:
«Նոր Տարուն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում արդեն պատրաստ կլինեն համայնքների գլխավոր տոնածառերը, և կպատրաստվի անհրաժեշտ ամեն ինչ՝ տոնական համերգների և միջոցառումների անցկացման համար», - նշել է նա:-0-