ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2011 թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է վերին շնչուղիների սուր վարակի 85 հազար 300 դեպք, այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում հաշվետու ժամանակաշրջանում վերին շնչուղիների վարակի դեպքերի հաճախականությունը 10 հազար մարդու հաշվարկով կազմում է 2619,7 դեպք:
2010 թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է վերին շնչուղիների վարակի 84 հազար 425 դեպք, հաճախականությունը կազմել է 10 հազար մարդու հաշվարկով 2597,2 դեպք:
Ըստ տվյալների՝ վերին շնչուղիների սուր վարակի գրանցված դեպքերի ընդհանուր թվից 62 հազար 199-ը բաժին է հասնում մինչև 14 տարեկան երեխաներին (2010 թ.-ի նույն ժամանակաշրջանում այս թիվը կազմում էր 57 հազար 845):
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է սուր աղիքային վարակի 3 հազար 438 դեպք՝ 2010 թ.-ի հունվար-հոկտեմբերին գրանցված 3 հազար 254-ի համեմատ:-0-