ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հրամանագրին համապատասխան` 2011 թվականի դեկտեմբերին կանցկացվի մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Դեկտեմբերին կզորացրվեն նաև պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաները: -0-