Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով վրաերթի են ենթարկվել չորս երիտասարդներ, որոնցից երեքը մահացել են, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 30-ին 1973 թվականին ծնված Արարատ Մուրադյանը բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, վրաերթի է ենթարկել մոտակայքում գտնվող 4 քաղաքացիների՝ 1990 թվականին ծնված Արամ Սիմոնյանին, 1984 թվականին ծնված Հարություն Միրզախանյանին, 1991 թվականին ծնված Գագիկ Մովսիսյանին և 1980 թվականին ծնված Վահան Սահակյանին:
ՏՊ-ի հետևանքով Սիմոնյանն ու Սահակյանը տեղում մահացել են, իսկ Հ.Միրզախանյանը և Գ.Մովսիսյանը՝ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ և Հ.Միրզախանյանը մահացել է: -0-