ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2011թ. առաջին 9 ամիսների ընթացքում կոնյակի և գինու արտադրությունն աճել է, իսկ ալկոհոլային մյուս խմիչքներինը՝ նվազել անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը:
Վիճակագրական տվյալների համաձայն` 2011թ.-ի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է ավելի քան 11,2 մլն լիտր հանրահայտ հայկական կոնյակ, ինչը 16,2 տոկոսով շատ է 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Հաշվետու ժամանակահատվածում գինու արտադրությունն ավելացել է մինչև 4,5 միլիոն լիտր (աճը՝ 8,7%):
Միաժամանակ գարեջրի արտադրությունը նվազել է 4,8%՝ կազմելով 13,3 մլն լիտր:
Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ամենամեծ անկումն արձանագրվել է լիկյորի և օղու արտադրության մասով՝ 24,4%-ով՝ դառնալով 6,1 մլն. լիտր:
Միաժամանակ հանրապետությունում արտադրվել է 30,7 մլն լիտր լիմոնադ, գազավորված, էներգետիկ և այլ ոչ ալկոհոլային խմիչք (5,3 տոկոսանոց աճ):-0-