ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Արարատ: Այդքան մոտ, բայց այդքան հեռու» խորագրով ֆոտոցուցահանդեսի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Հայաստանի բնության թանգարանում «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղի աջակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները:
«Արարատ լեռան պատկերով 28 լուսանկարներից բաղկացած այդ խոշորագույն հավաքածուն տրամադրվել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղի կողմից»,- ասվում է հաղորդագրությունում:
Հավաքածուի ցուցանմուշների հեղինակները հայտնի լուսանկարիչներ են, մասնավորապես, Մարտին Շահբազյանը և Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
Ինչպես նշում են կազմակերպիչները, ցուցահանդեսի գաղափարն է ցույց տալ Արարատը բոլոր անկյուններից և տարբեր ոճերով:
Միջոցառումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 12-ը: -0-