ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գրողների միությունը հանրապետության կրթության և գիտության նախարարությանն առաջարկում է երիտասարդ մանկական գրողների համար նոր մրցանակ սահմանել, ասաց Գրողների միության ղեկավար Լևոն Անանյանը:
«Պետք է նշեմ, որ մեր գրողների երիտասարդ սերունդը չի համալրում հայտնի մանկական գրողների շարքերը: Ես առաջարկում եմ, որ Կրթության և գիտության նախարարությունն ու Գրողների միությունը նոր մրցանակ սահմանեն երիտասարդ գրողների համար»,- երկուշաբթի «Կրթություն» թերթի հոբելյանական 500-րդ համարին նվիրված միջոցառման ժամանակ ասաց Անանյանը:
Անանյանը նշեց, որ մանկական գրականությունն առավել բարդ ժանրերից մեկն է՝ ավելացնելով, որ նոր մրցանակի սահմանումը երիտասարդ գրողների համար լրացուցիչ խթան կհանդիսանա: -0-