430.54
7.67
408.56
+17
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահ. Մեր նպատակը շատ լավ ընտրությունների անցկացումն է

11:03
28 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հայտարարել է լրագրողներին, որ իշխանությունների նպատակը շատ լավ ընտրությունների անցկացումն է:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի մայիսին:

Պետության ղեկավարը նշել է, որ վերջին երկու ընտրությունները՝ և՛ նախագահական (2008 թվական), և՛ խորհրդարանական (2007 թվական), միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող ընտրություններ:

«Մեր նպատակն է, որպեսզի այդ «հիմնականում» բառը հանվի: Այսինքն, դառնա միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ, և հենց այդ պատճառով էլ բազմաթիվ փոփոխություններ մտցրեցինք ընտրական օրենսգրքում, որոնք արժանացան մեր եվրոպական գործընկերների, մեր մյուս գործընկերների հավանությանը: Այսինքն, մենք ոչ միայն նպատակ ունենք, այլ նաև կոնկրետ գործողություններ ենք կատարում»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ այդ գործում ոչինչ չպետք է խանգարի: «Մենք հաստատուն քայլերով առաջ ենք շարժվելու և ոչ միայն ընտրություններն ենք անցկացնելու լավագույն ձևով, այլ բոլոր քաղաքական գործընթացները՝ հանդարտ, հանգիստ, առանց աղմուկի, առանց ուշադրություն դարձնելու չարությամբ լցված մարդկանց, չասեմ գնահատականին, որովհետև իրենք իրավունք չունեն գնահատական տալու, այլ՝ իրենց կարծիքին: Հաշվի չառնելով նրանց թույնը, հաշվի չառնելով նրանց վատ նպատակը՝ մենք փորձելու ենք ամեն ինչ բարելավել, և կարծում եմ, որ բոլորը հնարավորություն կունենան, այսօր էլ ունեն, դրանում համոզվելու»,- ասել է նախագահը:

Մեկնաբանելով «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձն արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման վերաբերյալ՝ նախագահը ցավով նշել է, որ այդ հայտարարությունն արվել է ոչ թե սրտի ցավով և ոչ էլ քաղաքական գործընթացների բարելավման, ընտրությունների կազմակերպման, այլ սկսած գործընթացի վարկաբեկման նպատակով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
17:57
01 Հունիսի 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
13:56
31 Մայիսի 2022
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին