Նոյեմբերի 25-ին ժամը 11.54-ին ՀՀ հարավում՝ Սյունիքի մարզում, տեղի է ունեցել 2,5 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
«Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սիսիան քաղաքից 33 կմ դեպի հարավ-արևմուտք: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-