Եվրոպական և ասիական մեդիաների (ԵԱՄՖ) 6-րդ ֆորումի արդյունքում ստեղծված ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբը՝ «Մոդերատորը», լուրջ հարթակ կդառնա նախկին ԽՍՀՄ տարածքի մեդիատարածքի սինխրոնացման համար, կարծում է Ռուս-հայկական սլովանական համալսարանի Գործնական լրագրության ամբիոնի վարիչ, «Իրավունք» թերթի Խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը:
«ՌԻԱ Նովոստի» միջազգային տեղեկատվության ռուսական գործակալության նախաձեռնությամբ Եվրոպական և ասիական մեդիաների (ԵԱՄՖ) 6-րդ ֆորումի արդյունքում ձևավորվել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների «Մոդերատոր» ինտերնետ-ակումբը, որը համախբելու է հետխորհրդային տարածքի մեդիա ռեսուրսների մենեջերներին:
«Այս ակումբը նախկին ԽՍՀՄ երկրների ԶԼՄ-ների համար միմյանց ավելի լավ ճանաչելու լուրջ հնարավորություն է ստեղծում: Մենք Հայաստանում հաճախ ենք բողոքում, որ այլ երկրներում քիչ բան գիտեն մեր մասին, սակայն այժմ մենք կարող ենք, միավորելով մեր լրագրողական դաշտի ջանքերը, պատմել մեր մասին: Դրա համար գործում է «Հարյուր կողմ» ռեսուրսը, որը շուտով բազմալեզու կդառնա՝ հրատարակելով նյութեր ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի բոլոր լեզուներով», - ասաց Բաբուխանյանը հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:
«Հարյուր կողմը» ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ընդհանուր նախագիծն է, որը ստեղծվել է «ՌԻԱ Նովոստիի» կողմից: Ռեսուրսը հավաքում է հետխորհրդային տարածքի երկրների առաջատար ԶԼՄ-ների, այդ թվում նաև «ՌԻԱ Նովոստիի» Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Մոլդովայի գործընկերների նորություններն ու հեղինակային նյութերը:
Բաբուխանյանը նշեց, որ նման ակումբ ստեղծելու գաղափարը շրջանառվում էր արդեն մի քանի տարի, սակայն միայն հիման «ՌԻԱ Նովոստիի» շնորհիվ այն դարձավ իրականություն, լրջագույն ինստիտուցիոնալ համակարգ:
Ըստ ակումբի կանոնակարգի՝ նրա խնդիրն է կանոնավոր կերպով անցկացնել վիրտուալ փակ տեսակամուրջներ՝ ակումբի անդամների ընդհանուր գործողությունները սինքրոնացնելու համար, պատրաստել և անցկացնել մասնագիտական խնդիրներին նվիրված հասարակական-քաղաքական միջոցառումներ, Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումներ, տեսակամուրջներ, «Կլոր սեղաններ» և մամուլի ասուլիսներ, ինչպես նաև կազմակերպել հետխորհրդային տարածքի երկրների իշխանական, հասարակական և գործարար կառույցների ներկայացուցիչների հանդիպումներ:
Միավորման անդամ կարող է դառնալ ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ցանկացած ղեկավար, որը կիսում է ակումբի նպատակներն ու խնդիրները:
Ստեղծվել է նաև ակումբի խորհուրդը, որը բաղկացած է ԵԱՄՖ-ի ազգային պատվիրակությունների ներկայացուցիչներից: Հայաստանը ակումբի խորհրդում ներկայացնում է Հայկ Բաբուխանյանը:
Վեցերորդ ԵԱՄՖ-ին մասնակցել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ավելի քան 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ղեկավարներ և հետխորհրդային տարածքի մեդիաարդյունաբերության ականավոր թոփ մենեջերներ, բլոգերներ, փորձագետներ, վերլուծաբաններ:
ԵԱՄՖ-ն առաջին անգամ անցկացվել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից 2006 թ.-ին: Միջոցառման նպատակն է համախմբել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լրագրողական միությունները: Այսօր ԵԱՄՖ-ն բացառիկ հարթակ է, որը միակն է հետխորհրդային տարածքում: Այն թույլ է տալիս ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին քննարկել և կանխատեսել մեդիաոլորտի զարգացման գործընթացները, ինչպես նաև փոխանակվել փորձով:
Ֆորումի աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է: Նախորդ տարի ԵԱՄՖ-ն անցկացվում էր Կիևում: Մինչ այդ չորս տարի անընդմեջ Մոսկվան էր ընդունում մեդիահանրության ներկայացուցիչներին:-0-