+10
Եղանակը Երևանում
Հայ

Կանանց դեմ բռնությունների մի շարք ակցիաներ կանցկացվեն Երևանում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը

15:42
24 Նոյեմբերի 2011

«Ընտանիքում կանանց նկատմամբ բռնությունների դեմ» կարգախոսով մի շարք ակցիաներ կանցկացվեն Հայաստանում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը, հայտնեց «Հասարակությունն առանց բռնության» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը:

Ակցիաները կսկսվեն «Մի դիմացիր բռնությանը» կարգախոսով երթով, որը կմեկնարկիԵրևանի Տերյան փողոցից և կավարտվի Հյուսիսային պողոտայում:

«Այս 16-օրյա ակցիան նվիրված է ընտանիքում կանանց նկատմամբ բռնության խնդրին, և մենք, միավորվելով կանանց իրավունքները պաշտպանող այլ կազմակերպությունների հետ, որոշեցինք այդպիսի միջոցառումներ անցկացնել մեր հանրապետությունում»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Նիկողոսյանը:

Նոյեմբերի 25-ին նշվում է Կանանց նկատմամբ բռնության վերացմանն ուղղված պայքարի միջազգային օրը:

Նիկողոսյանի խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակը հասարակայնության իրազեկումն է կանանց նկատմամբ բռնության խնդրի առկայության մասին՝ հետագայում նմանատիպ միջադեպերը կանխելու նպատակով:

«Կանանց նկատմամբ բռնության վերջին մի շարք դեպքեր մեծ հետաքրքրություն են առաջացրել հասարակությունում, և կարող եմ ասել, որ մեր կազմակերպության շնորհիվ հաջողվեց հասնել նրան, որ մեղավորներն առավելագույն պատիժ կրեն կատարած հանցագործության համար»,- նշեց նա:

Նա հիշեցրեց Հայաստանի մարզերից մեկի բնակիչ Զարուհի Պետրոսյանի մահը, ով նախորդ տարի մահացավ իր ամուսնու և նրա մոր կողմից մշտական ծեծերից:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ Մասիս քաղաքի 20-ամյա բնակիչ Զարուհի Պետրոսյանը մահացել է «հեմարոգիկ ծանր շոկից, կրծքավանդակի և որովայնի համակցված փակ վնասվածքից»:

«Մենք կարողացանք հասնել Պետրոսյանի ամուսնուն առավելագույն պատժի ենթարկելուն՝ դատարանը նրան դատապարտեց 10 տարվա ազատազրկման: Հիմա բոլորը գիտեն, որ կանանց նկատմամբ այդպիսի վերաբերմունքն անպատիժ չի մնում»,- ընդգծեց Նիկողոսյանը:

«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Վարդանյանն իր հերթին նշեց, որ 16-օրյակի միջոցառումները կընդգրկեն հայկական ընտանիքներում առկա բոլոր իրավիճակներն ու խնդիրները:

«Կանանց դեմ բռնությունը ողջ աշխարհում շատ տարածված երևույթ է, և զարգացած բոլոր երկրներում դրա դեմ ակտիվ պայքարում են: Իսկ մենք մեր կողմից կանենք ամեն ինչ՝ բռնության դեպքերը նվազեցնելու և դրանից տուժածներին օգնելու համար»,- ասաց Վարդանյանը:

«Հասարակություն առանց բռնության», «Կանանց իրավունքների կենտրոն» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունների կողմից նախաձեռնած միջոցառումների շրջանակներում Հյուսիսային պողոտայում կտեղադրվի հսկայական պաստառ, այսպես կոչված՝ «Անարգանքի պատ»՝ բռնության տեսարանի պատկերներով: Բոլոր ցանկացողները կարող են թղթի վրա արտահայտել իրենց վերաբերմունքն այդ խայտառակ երևույթի նկատմամբ և փակցնել պաստառին:

Բացի այդ, դեկտեմբերի 6-ին ակնկալվում է կանանց նկատմամբ ընտանեկան բռնության վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն, ինչպես նաև «Երջանիկ ընտանիք» նկարների և լուսանկարների ցուցահանդես:

Հասարակական կազմակերպությունների տեղեկացմամբ՝ Հայաստանի յուրաքանչյուր երրորդ կինն ընտանեկան բռնության զոհ է դառնում, ընդ որում՝ նրանց կեսից ավելին մշտական բռնության են ենթարկվում:

«Կանանց իրավունքների կենտրոնի» տվյալներով՝ ընտանեկան բռնության չորս տեսակներից՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական, Հայաստանում կանայք ամենից հաճախ բողոքում են ֆիզիկական բռնությունից: Ընդ որում, սեռական բռնության արձանագրված դեպքերը չափազանց քիչ են, քանի որ հայկական ընտանիքներում այդ թեման արգելված է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:32
20 Մայիսի 2022
Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը
Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը
15:13
19 Մայիսի 2022
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
14:52
17 Մայիսի 2022
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
11:36
17 Մայիսի 2022
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
00:30
17 Մայիսի 2022
Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ. Փաշինյանը՝ Պուտինին (ՎԻԴԵՈ)
Պուտինը Փաշինյանին ասել է, որ հարցերը շատ են, ուրախ է նրա հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար. ՎԻԴԵՈ
19:41
16 Մայիսի 2022
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին (ՎԻԴԵՈ)
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին. ՎԻԴԵՈ
13:37
16 Մայիսի 2022
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով (ՎԻԴԵՈ)
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով. ՎԻԴԵՈ
10:42
16 Մայիսի 2022
Մի քանի ավտոշարասյուն միաժամանակ մասնակցում է ընդդիմության բողոքի ակցիային
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը
00:06
16 Մայիսի 2022
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
20:41
12 Մայիսի 2022
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները. ՎԻԴԵՈ
15:44
12 Մայիսի 2022
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, նա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է
11:32
12 Մայիսի 2022
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ