ՀՀ սփյուռքի նախարարի հայրը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Հակոբյանը, մահացել է չորեքշաբթի 84 տարեկան հասակում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:
Պրոֆեսոր Հակոբյանը Գավառի պետական համալսարանի խորհրդի նախագահ է եղել, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ:
Հոգեհանգիստը տեղի կունենա հինգշաբթի Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը պրոֆեսորի հայրենի գյուղ Սարուխանում (ՀՀ Գեղարքունիքի մարզ): -0-