+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը կարող է մասնակցել հանուն ՅՈՒՆԵՍԿՕ-Գիլերմո Կանո տպագրության ազատության մրցանակի մրցույթին

15:55
23 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարող է մասնակցել հանուն ՅՈՒՆԵՍԿՕ-Գիլերմո Կանո տպագրության ազատության (UNESCO/Guillermo Cano World Press Freedom Prize) համաշխարհային մրցանակ ստանալու մրցույթին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

«Մրցանակը շնորհվում է ամեն տարի և բաղկացած է մեդալից ու դրամական պարգեւից: Մրցանակը նախատեսված է այն անձանց, կազմակերպությունների կամ հաստատությունների համար, որոնք նշանակալից ներդրում  են ունեցել աշխարհում մամուլի ազատության պաշտպանության/աջակցման գործում` հատկապես վտանգ ներկայացնող պայմաններում»,- նշվում է հանրապետության ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի առաջարկով կազմակերպության անդամ երկրները կարող են ներկայացնել թեկնածություններ UNESCO/Guillermo Cano World Press Freedom Prize մրցանակի համար:

Թեկնածուին ներկայացնող կազմակերպությունը պետք է անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով հիմնավորի վերջինիս ընտրությունը, իսկ առաջադրված թեկնածուն` լրացնի կից ներկայացվող ձևաթերթը:

«Խնդրում ենք քննության առնել վերոշարադրյալը և համապատասխան թեկնածուների առկայության դեպքում մինչև 2012թ. փետրվարի 1-ը ՀՀ լրագրողների միության միջոցով ՀՀ ԱԳ նախարարությանը տրամադրել բոլոր պահանջվող փաստաթղթերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ՅՈՒՆԵՍԿՕ/Գիլերմո Կանո համաշխարհային մրցանակը ստեղծվել է 1977թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործոող խորհրդի որոշմամբ: Մրցանակը կրում է կոլումբացի լրագրող Գիլերմո Կանոյի անունը, ում սպանել են երկրում հզոր նարկոկարտելի գործունեությունը մերկացնելու համար: Մրցանակի շնորհման թեկնածություններն առաջարկվում են խոսքի ազատությունը պաշտպանող տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների կողմից: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ