«ՀԿԵ» ՓԲԸ-ն Երիտասարդությունը 2011-2015 թթ.» նպատակային ծրագրի շրջանակներում ընկերությունում անց է կացվում Երիտասարդական նորարարական նախագծերի մրցույթ:
«Մրցույթը կոչված է ապահովել ընկերության երիտասարդության անձնական և մասնագիտական ներուժի զարգացումը, խթանել երիտասարդ աշխատողների նորարարական և տեխնիկական ստեղծագործական մոտեցումները, նախագծային մոտեցումների զարգացումը, աջակցել առավել հեռանկարային նախագծերի իրագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մրցույթն ուղղված է երկաթուղու աշխատողների շրջանում արդյունավետ հաղորդակցման ուղիների կառուցմանը, տեղեկատվական և զարգացման ոլորտի զարգացմանը՝ նորարարական և տեխնիկական ոլորտում տեղեկատվության և փորձի օպերատիվ փոխանակման ապահովման նպատակով, դաստիարակության ավանդույթների զարգացմանը:
Երիտասարդական նորարարական նախագծերի մրցույթին կարող են մասնակցել նախագծային թիմերը, որոնց կազմի մեջ ընդգրկված են առավելագույնը 3-ական ՀԿԵ երիտասարդ աշխատող, ինչպես նաև կուրատորներ: Մրցույթն անցնելու է երեք փուլով, որոնցից վերջինը կայանալու է «ՀԿԵ» ՓԲԸ Երիտասարդության առաջին համաժողովի ընթացքում:
Մրցույթի հաղթողին կորոշի հատուկ ստեղծված հանձնաժողովը: Կառույցը նաև կընտրի լավագույն նախագծերը, որոնք կիրագործվեն ՀԿԵ-ում:
Նախագծերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 12-ը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-