485.74
7.81
458.98
+27
Եղանակը Երևանում
Հայ

Հայ զինվորների սպանության միջոցով Բաքուն փորձում է լարվածություն մտցնել տարածաշրջանում

17:21
22 Նոյեմբերի 2011

Հայ զինծառայողների սպանության միջոցով Բաքուն փորձում է լարվածություն մտցնել տարածաշրջանում, այս մասին են վկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նախորդ հանգստյան օրերին Ղարաբաղում դիպուկահարի կրակոցի հետևանքով երկու ժամկետային զինծառայող է մահացել՝ Արեն Սիմոնյանն ու Միհրան Մարգարյանը:

Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գաբալա շրջկենտրոնում ելույթ ունենալով ղարաբաղյան պատերազմի վետերանների առջև՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «եթե հարցը (Ղարաբաղի) չլուծվի բանակցությունների ժամանակ, ապա Բաքուն ստիպված կլինի դիմել ռազմական ճանապարհի»:

«Ցուցադրելով սեփական քաղաքական դիրքորոշումը, ընդգծելով սեփական կարևորությունը տարածաշրջանում՝ Ադրբեջանը փորձում է մեծ շահ ստանալ՝ սպառնալով ինչպես համաշխարհային հանրությանն ու Ռուսաստանին, այնպես էլ հայկական կողմին», - հայտարարել է քաղաքագետը:

Նա նշել է, որ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի (ՌԼԿ) վարձակալման հարցում Ռուսաստանի հետ քաղաքական առքուվաճառքի տարրեր են նկատվում:

Այժմ ադրբեջանառուսական բանակցություններ են ընթանում ռուսական կողմից Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման նոր պայմանագրի կնքման շուրջ, որն ավարտվում է տարեվերջին:

Գլխավոր պահերից մեկը վարձավճարը գրեթե կրկնակի ավելացնելու ադրբեջանական կողմի ցանկությունն է: Մասնավորապես, ըստ գործող պայմանագրի՝ Գաբալայի ՌԼԿ-ի շահագործման տարեկան վարձավճարը կազմում է 7 մլն դոլար, սակայն ըստ նոր պայմանագրի՝ Ադրբեջանը ցանկանում է ավելացնել այն՝ հասցնելով տարեկան 15 մլն դոլարի:

Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Ադրբեջանը ցանկանում է ագրեսիվ գործողություններով ընդգծել իր դերը տարածաշրջանում և որքան հնարավոր է «շատ դիվիդենտներ» կուտակել ՌԼԿ-ի վարձակալման հարցում:

Միաժամանակ նա ճիշտ է համարում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի հայտարարությունն այն մասին, թե յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ:

«Ինձ համար Ադրբեջանի ողջ բանակն անգամ հայ զինվորի ճկույթը չարժե, սակայն պատժիչ միջոցների անհրաժեշտությունն առկա է, և դրանք արդյունավետ կլինեն», - ասել է քաղաքագետը:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ ադրբեջանական կողմից նման ագրեսիվ գործողությունների հետևում միշտ քաղաքական հարցեր և առքուվաճառքներ են կանգնած:

Նա նշեց նաև սահմանին տեղի ունեցած միջադեպի մեկ այլ հնարավոր պատճառ՝ ադրբեջանական կողմը փորձում է լարվածություն մտցնել աշնանային զորակոչի ժամանակաշրջանում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:32
20 Մայիսի 2022
Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը
Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը
15:13
19 Մայիսի 2022
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
14:52
17 Մայիսի 2022
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
11:36
17 Մայիսի 2022
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
00:30
17 Մայիսի 2022
Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ. Փաշինյանը՝ Պուտինին (ՎԻԴԵՈ)
Պուտինը Փաշինյանին ասել է, որ հարցերը շատ են, ուրախ է նրա հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար. ՎԻԴԵՈ
19:41
16 Մայիսի 2022
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին (ՎԻԴԵՈ)
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին. ՎԻԴԵՈ
13:37
16 Մայիսի 2022
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով (ՎԻԴԵՈ)
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով. ՎԻԴԵՈ
10:42
16 Մայիսի 2022
Մի քանի ավտոշարասյուն միաժամանակ մասնակցում է ընդդիմության բողոքի ակցիային
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը
00:06
16 Մայիսի 2022
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
20:41
12 Մայիսի 2022
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները. ՎԻԴԵՈ
15:44
12 Մայիսի 2022
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, նա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է
11:32
12 Մայիսի 2022
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ