Նախօրեին երեկոյան ատրճանակով և դանակներով զինված դիմակավոր երեք անձինք ավազակային հարձակում են գործել ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի տներից մեկի վրա, հաղորդում է հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ կատարվածի մասին ահազանգը ստացվել է ոստիկանության Կոտայքի բաժին այսօր՝ ժամը 03.40-ին:
«Գողերը մուտք են գործել նշված գյուղի տներից մեկն ու ատրճանակի և դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպելով տանտիրոջն ու տանտիրուհուն՝ ծեծի են ենթարկել նրանց և հափշտակել 7.200 ԱՄՆ դոլար, 1 պարկ ընկույզ, «Նաիրի» տեսակի 7 կոնյակ, 1 դույլ նուշ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գողերին հաջողվել է փախուստի դիմել:
Տանտերը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: -0-