Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը նախատեսում է ամուր պայմանագիր կնքել 2012թ.-ին երեք Sukhoi Superjet 100 ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց ավիաընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը, հաղորդում է ՊՐԱՅՄ-ը:
«Մինչև 2012թ.-ի առաջին եռամսյակի վերջ կստանանք երկրորդ Sukhoi Superjet-ը»,- տեղեկացրեց նա՝ նշելով, որ դրանից հետո նախատեսվում է պայմանագիր կնքել ևս երեք ինքնաթիռների համար: Ըստ նրա՝ դրա համար նախնական պայմանավորվածություն կա:
Ընթացիկ տարվա ապրիլի 19-ին հայկական ընկերությունը նոր կարճ տարածության օդանավի առաջին շահագործողը դարձավ:
Բաղդասարովը նշեց, որ SSJ-ի հետ կապված մի քանի խնդիրներ կան: «Պահեր կան, որոնք պետք է ավարտին հասնցել»,- ասաց նա՝ նշելով, որ ավիաընկերությունն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ ինքնաթիռներն արտադրող «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ի հետ:
«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ 2005թ. հունիսից ընկերության արժեթղթերի 100%-ի սեփականատերն է MIKA Armenia Trading ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։ «Արմավիան» իրականացնում է շաբաթական ավելի քան 102 կանոնավոր չվերթ՝ 40 ուղղություններով։--0--