Հայաստանի Ազգային պատկերասրահին հայ ժամանակակից նկարիչների 62 աշխատանքների հանձնման արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսի ավարտին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) մամուլի ծառայությունից:
Ցուցահանդեսի անցկացմանն ու «Անկախության ներկապնակ» կատալոգի հրատարակմանն աջակցել է «ԱրմենՏել» ընկերությունը:
«Մեր կորպորատիվ սոցիալական քաղաքականության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում ազգային արժեքների պահպանմանն ուղղված ծրագրերի աջակցությունը: Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումը կօգնի Անկախության գաղափարը և նշանակությունը ապագա սերունդներին փոխանցմանը», - մեջբերեցին «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերը ընկերության մամուլի ծառայությունից:
Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին և աշխատանքների հեղինակներին, նշելով, որ ժամանակակից նկարիչների աշխատանքները հատուկ նշանակություն ունեն թանգարանի համար:
«Այս աշխատանքները կդառան պատմության մի մասնիկ և ցուցադրելով դրանք ժամանակի փորձությունն անցած աշխատանքների կողքին, մենք կապահովենք սերունդների կապը»,- ասել է նա:
Ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձին, անցկացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմը և Աշխարհի հայ նկարիչների Միավորումը` «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական աջակցությամբ:-0-