Հայ պատգամավորը բրիտանացի խորհրդարանականին մեղադրել է Բաքվից ֆինանսավորում ստանալու մեջ

17.11.2011, 16:33
Հայ պատգամավորը բրիտանացի խորհրդարանականին մեղադրել է Բաքվից ֆինանսավորում ստանալու մեջ
Հայ պատգամավորը բրիտանացի խորհրդարանականին մեղադրել է Բաքվից ֆինանսավորում ստանալու մեջ

Հայաստանի խորհրդարանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեղադրել է ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մայք Հենքոքին Բաքվից ֆինանսավորում ստանալու մեջ, հաղորդում է խորհրդարանի լրատվական ծառայությունը:

«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ այդ պատգամավորն ուղղակիորեն ֆինանսավորվում է Ադրբեջանի կողմից և Ադրբեջանի բացահայտ քարոզչությունն է տանում Եվրոպայի խորհրդում», - հինգշաբթի ասել է Զոհրաբյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Ժոզեֆին Գոլդի հետ հանդիպման ժամանակ:

Զոհրաբյանը ներկայացրել է իր մոտեցումները միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունների միջև՝ ափսոսանքով նշելով, որ այդ համագործակցությունն արդյունավետ չէ:

«Նա, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցչին ներկայացրել է վերջերս «Գուարդիան» թերթում լույս տեսած աղմկահարույց հոդվածն այն մասին, թե ինչպես է բրիտանական խորհրդարանի պատգամավոր Մարկ Ֆիլդը խոշոր գումարի դիմաց լոբբիստական գործունեություն իրկանացնել Ադրբեջանի օգտին», - նշվում է տեղեկատվության մեջ:

Զոհրաբյանը հույս է հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ղեկավարությունն ու քաղաքական ուժերը այսուհետ շատ ավելի հետևողական կլինեն նման դեպքերը բացահայտելու և դրանց  կրկնությունը թույլ չտալու համար:

Խոսելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մասին՝ հանձնաժողովի նախագահն ափսոսանքով նշել է, այդ հարաբերություններում լրջագույն գործոն է «British petroleum»-ը (որը նավթային շահեր ունի Ադրբեջանում):

«Հասկանում եմ, որ Ադրբեջանի արտաքին ներդրումների 50 տոկոսը պատկանում է Մեծ Բրիտանիային, սակայն հուսով եմ, որ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը տարածաշրջանում կլինի հավասարակշռված», - ասել է Զոհրաբյանը:-0-