«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը արդեն 5-րդ անգամ կհյուրընկալվի Ջավախքում, հաղորդում է փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ «Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 10-14-ը Ախալքալաքում կկայանա հայ-վրացական կինոփառատոնը:
«Կցուցադրվեն «Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին և Վրաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Ոսկե ծիրանը» Ջավախքում կինոփառատոնն իրականացվում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, ՀՀ-ում Վրաստանի դեսպանության, Վրաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ: