ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի կենդանաբանական այգին Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) անդամակցության հայտ է ներկայացրել, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնեց այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
«Այսօր մեր հայտը քննարկման փուլում է, և մենք ակնկալում ենք, որ կկարողանանք անդանակցել Ասոցիացիային հաջորդ տարի»,- ասաց Խաչատրյանը:
Ըստ նրա՝ EAZA-ին անդամակցելը թույլ կտա կենդանիների տարբեր տեսակներ ձեռք բերել, որոնց համար անհրաժեշտ պայմաններ կապահովվեն:
Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիան (EAZA) տարածաշրջանային խոշորագույն ասոցիացիաներից է: Այն միավորում է ավելի քան 300 կենդանաբանական այգիներ Եվրոպայի 35 երկրներում և ընդունում է տարեկան մոտ 140 միլիոն այցելու:
Երևանի պետական կենդաբանական այգին հիմնադրվել է 1941թ.-ին: Ներկայումս կենդանաբանական այգու բնակիչների տեսակների և քանակի հաշվառում է անցկացվում: -0-