Շուրջ 10 հայ և վրացի կինեմատոգրաֆիստներ կմասնակցեն վավերագրական ֆիլմերի սցենարների դասընթացներին, որոնք առաջին անգամ տեղի կունենան նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 11-ը Երևանում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Ըստ նրա՝ դասընթացները կանցկացվեն «Eurasiadoc» ծրագրի շրջանակներում, դրանք կանցկացնեն ֆրանսիացի դասախոսները: Նա տեղեկացրեց, որ դասընթացների հիմնական նպատակը վավերագրող սցենարիստների մասնագիտական զարգացմանն աջակցելն է:
Ծրագրի մասնակցության հրավերները նաև ուղարկվել են Ադրբեջանի սցենարիստներին և ռեժիսորներին, սակայն, ինչպես նշեց Հարությունյանը, Ադրբեջանից մինչ օրս ոչ մի հայտ չի ստացվել: --0--