ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգշաբթի նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի փոխարեն գրանցել է Երևանի Ավագանու խորհրդի նոր անդամի:
Հիմնվելով «Ավագանու խորհրդի անդամ Կարեն Կարապետյանի լիազորությունների դադարեցման մասին» Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանի ներկայացրած արձանագրության վրա՝ ԿԸՀ-ն որոշում է ընդունել Ավագանու խորհրդի անդամի պաշտոնում նշանակել ՀՀԿ երիտասարդական թևի ակտիվիստ Գեորգի Գաբրիելյանին:
«Ավագանու խորհրդի անդամի մանդատը, որն ընտրվել է ՀՀԿ-ի ընտրական ցուցակով և ժամկետուց շուտ է ավարտել իր լիազորությունները, փոխանցվում է ՀՀԿ-ի ցուցակի հաջորդ անձին՝ Գեորգ Գաբրիելյանին», - տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական է տվել: Քաղաքապետի պաշտոնին իշխող ՀՀԿ-ն առաջարկել է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը, ով 2007 թ.-ին մահացած ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է:
Երևանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան 2011 թ.-ի նոյեմբերի 15-ին:-0-