415.57
4.67
386.18
+22
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի սեյսմիկ ռիսկի գնահատման հայ-ճապոնական ծրագրի արդյունքները կամփոփվեն 2013 թ.-ին

18:04
10 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի կառավարման և գնահատման ծրագրավորում» ծրագրի արդյունքները, որն իրականացվում է ՀՀ ԱԻՆ-ի կողմից Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության (JICA) հետ համատեղ, կամփոփվեն 2013 թ.-ի գարնանը, տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Բնակչության և տարածքի պաշտպանության վարչության պետ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

«Ծրագիրը մեկնարկել է 2010 թ.-ի սեպտեմբերին և կտևի շուրջ 2,5 տարի: Երբ մենք կամփոփենք ծրագրի վերջնական արդյունքները, բոլորն առանց բացառության կկարողանան ծանոթանալ դրանց հետ», - հինգշաբթի տեղեկացրել է նա այս ծրագրի իրագործման համակարգման հանձնաժողովի հինգերորդ նիստի ժամանակ:

Եմիշյանը նշել է, որ ծրագրի շրջանակներում հիմնական շեշտը դրվել է Գառնու սեյսմիկ խզվածքի հետազոտման վրա՝ ավելացնելով, որ աշխատանքներ են ընթանում նաև երկրաշարժի դեպքում վարքագծի կանոնների մասին հասարակության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

«Հայաստանը սեյսմավտանգ երկիր է, և մենք ունենք մեր ակտիվ սեյսմիկ խզվածքները, որոնք ամեն տարի ուսումնասիրվում են: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ ստորգետնյա ցնցումենրի հնարավոր հետևանքների մեղմացման համար», - ասել է նա՝ ավելացնելով, որ Թուրքիայի Վան գավառում վերջերս տեղի ունեցած երկրաշարժերը չեն կարող էական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա:

JICA-ի ներկայացուցիչ Ջուն Մուրականին իր հերթին նշել է, որ Երևանի սեյսմիկ ճեղքվածքը լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի, և այսօր դժվար է կանխատեսումներ անել նրա հնարավոր ակտիվացման և հետևանքների մասին:

 «Անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ Երևանի մոտակայքում այս պահին սեյսմիկ փոքր ռիսկի գոտի է Գառնու խզվածքը, որի ակտիվացումը կարող է մայրաքաղաքում լուրջ փլուզումների հանգեցնել», - ավելացրել է ճապոնացի փորձագետը:

Ծրագրի առաջին փուլի շրջանակներում Երևանի խզվածքի մասին տեղեկատվություն է հավաքվել, ուսումնասիրվել են հիմնական նյութերը, Երևանի գրունտը, նախագծվել է սեյսմիկ վտանգի կառավարման տվյալների բազան, տեղեկատվություն է հավաքվել քաղաքի շենքերի և տրանսպորտային համակարգերի, հեռահաղորդակցությունների մասին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:35
09 Հունիսի 2023
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում. ՎԻԴԵՈ
14:06
08 Հունիսի 2023
Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ից հայտնեցին, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
22:51
07 Հունիսի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ
11:48
07 Հունիսի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում