«Ժողովուրդ» թերթի տեղեկատվության համաձայն՝ պաշտոնաթող գեներալ և ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի կողմնակիցներն ակտիվորեն քննարկում են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնին նրա նշանակման հարցը:
Թերթը, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, գրում է, որ Սարոյանն իբր նախորդ շաբաթ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ թերթի՝ պատգամավորների կողմնակիցները պնդում են, թե Սարոյանի նշանակման մասին որոշումն արդեն ընդունվել է «վերևներում»:
Սարոյանը զարմացած է նման հարցադրումից և հարցը ներկայացրած լրագրողներին խորհուրդ է տվել հեռու մնալ բանակային թեմայի լուսաբանումից:
Թերթը հիշեցնում է, որ Սարոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, հայտնի ձեռներեց Գագիկ Ծառուկյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի երեխաների հարսանիքի քավորն է:
Վերջերս հայկական մամուլում պարբերաբար խոսակցություններ են շրջանառվում ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի հրաժարականի մասին:-0-