ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%, հաղորդում է «ԱՌԿԱ» տնտեսական լրտավության գործակալությունը՝ հղում անելով ԿԲ մամուլի ծառայությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2011 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.3% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 5.7%` ընդհուպ մոտենալով 4%՞1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքին:
Խորհուրդն առավել հավանական է համարում, որ կանխատեսվող ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն և առաջարկի կողմից շոկեր չարձանագրելու դեպքում միջազգային ապրանքային շուկաները հիմնականում կլինեն հավասարակշռված:
Խորհուրդը գտնում է, որ աշխատանքի շուկայի և համախառն պահանջարկի արձանագրված և սպասվող զարգացումները գնաճային միջավայրի վրա էական ճնշումներ չեն ձևավորի:
«Այս պարագայում առաջիկա ժամանակահատվածում դրամավարկային քաղաքականության ուղղությունների փոփոխություն չի պահանջվում և առավել նպատակահարմար է չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ԿԲ-ն վերջին անգամ՝ 2011թ.-ի սեպտեմբերի 6-ին 0,5 տ.կ.-ով իջեցրել է վերաֆինանսավորման դրույքը՝ այն հասցնելով 8 տոկոսի:
2011թ.-ի ՀՀ պետական բյուջեի համաձայն, հանրապետությունում 4 տոկոս (±1,5%) չափով գնաճ է նախատեսված: -0-