Ականավոր նորվեգացի դիրիժոր Տերի Միհելսոնի և հայտնի շեփորահար Տորմոդա Ասգարդի մասնակցությամբ համերգը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Երևանում՝ մեծ հումանիստ, միսիոներ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակներում, հայտնեց հայտնի հայ դաշնակահար Արմեն Բաբախանյանը:
«Ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց Հայաստան հրավիրել Նորվեգիայի երկու շատ հայտնի երաժիշտների՝ հոյակապ դիրիժոր Միհելսոնին և փայլուն շեփորահար Տորմոդա Ասգարդին»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բաբախանյանը:
Նա ավելացրեց, որ համերգի ծրագրում ընդգրկված են հայ և նորվեգացի կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Բաբախանյանը պատմեց, որ համերգը կսկսվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի «Ռեքվիեմով» և կնվիրվի 2011թ.-ի ամռանը ահաբեկիչ Անդրես Բրեյվիկի ձեռքով ընկած զոհերի հիշատակին:
Բացի այդ, ծրագրում կընդգրկվեն նաև Էդվարդ Գրիգի «Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար», Ալեքսանդր Հարությունյանի «Կոնցերտ շեփորի և նվագախմբի համար», Յուհան Հալվորսենի «Նորվեգական ռապսոդիա №1»:
Ինչպես տեղեկացրեց Հայաստանում «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի ղեկավար Ֆելիքս Բախչինյանը, ծրագիրը կազմվել է հաշվի առնելով մեծ հումանիստի երաժշտական հակումները, որոնց մասին նա պատմել է իր դստերն ուղղված նամակներում:
Դիրիժոր Միհելսոնն իր հերթին նշեց, որ երկու կարևոր առանձնահատկություն է նկատել՝ հայերը բարյացակամ ժողովուրդ են և ձգտում են փոփոխությունների:
Ֆրիտյոֆ Նանսենը նորվեգացի հետախույզ է, գիտնական, դիվանագետ և մեծ հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով, պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել է Սովետական Հայաստանում:
Նանսենը ծնվել է Օսլոյի մոտ գտնվող Ստոր Ֆռոնում, 1861 թվականին, ապահոված փաստաբանի ընտանիքում: Երիտասարդ տարիքում եղել է հիանալի չմշկող, լողորդ և դահուկորդ, նկարիչ:
Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր և ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանում: Առաջին Համշխարհային պատերազմից հետո Նանսենն ընդգրկվել է Ազգերի Լիգայում: Այդ ընթացքում նա օգնել է Ռուսաստանին և ստեղծել է Նանսենի անձնագիր: 1938թվականին ստեղծվել է Նանսենի ակադեմիան Նորվեգիայում: Նանսենը մահացել է 1930 թվականին Նորվեգիայում:--0-