ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Այցի ընթացքում Իրանի արտգործնախարարին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երևանում Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հանդիպումներ կունենա նաև Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:-0-