ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան 2011 թ.-ի նոյեմբերի 15-ին: Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, նման որոշում է ընդունվել ուրբաթ կայացած Երևանի Ավագանու խորհրդի արտահերթ նիստի ժամանակ:
Քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժականի դիմում ներկայացրեց, որը բացատրել է այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով:
Նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ Կարապետյանը նոյեմբերի 2-ին, սեփական դիմումի համաձայն, հրաժարվել է նաև Երևան քաղաքի ավագանու անդամությունից։
Քաղաքապետի պաշտոնին իշխող ՀՀԿ-ն առաջարկել է առաջին փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը, որը 2007 թ.-ին մահացած ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է:-0-