Հայաստանում հայտնի թերթերից մեկի՝ «Իրավունք» թերթի կայքը (www.iravunk.com) միացել է Հայաստանում առաջին ազգային լրատվական www.mediagid.am համակարգին:
«All Media» ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:
««Իրավունքի» թերթի կայքի միանալուց հետո համակարգի մասնակիցների թիվը հասել է 20-ի, ևս շուրջ տասը ռեսուրսներ համակարգին մասնակցության հայտ են ներկայացրել և գտնվում են համաձայնեցման փուլում», - ասել է www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
«Մենք ողջունում ենք Հայաստանում լրատվական ագրեգատորի ստեղծման նախաձեռնությունը, որը նպաստում է երկրում լրատվական պատկերի օպերատիվ և անաչառ ներկայացմանը: Ուրախ ենք միանալու համակարգին, որը ոչ միայն էապես թեթևացնում է նավիգացիան տեղեկատվության՝ մշտապես փոփոխվող հոսքում, այլև թույլ է տալիս սպառողներին տեղեկանալ տնտեսական, քաղաքական և այլ ոլորտի ամենավերջին նորություններին», - ասել է «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը;
Iravunk.com-ը «Իրավունք» շաբաթաթերթի էլեկտրոնային տարբերակն է, որը լույս է տեսնում 1989 թ.-ից: Հրատարակության էլեկտրոնային տարբերակը օն-լայն ռեժիմում ներկայացնում է նորություններ, ինչպես նաև վերլուծական և բացառիկ նյութեր:
MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են հրատապությունը, արդիականությունը, մատչելիությունը, անկողմնակալությունը աղբյուրների նկատմամբ։
www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է ավելի քան 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։
MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ պարբերականները։
«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:--0-