ԶԼՄ-ների միջև «բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի ՀՀ վարչապետի գավաթը կանցկացվի նոյեմբերին Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիայի» և «Քաղաքացիական ծառայողների ասոցիացիայի» կողմից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Ինտելեկտուալ մարտում կպայքարեն Հայաստանի գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
Մրցաշարին մասնակցելու հայտերն ընդունվում են Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում մինչև նոյեմբերի 10-ը:
Խաղի կանոնները և հայտադիմումի ձևը տեղադրված են նախարարության www.edu.am կայքում: -0-