ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Դոլգոպրուդնենսկի ավտոմատիկայի կոնստրուկտորական բյուրո» Դաշնային պետական ունիտար ձեռնարկությունը («ԴԱԿԲ» ԴՊՈՒՁ) Հայաստանին սկավառակաձև ռոբոտացված դիրիժաբլներ, ինչպես նաև այլ տեսակների կառավարվող օդապարիկներ և աէրոստատներ է առաջարկում:
«Մենք դիտարկում ենք հայ գործընկերներին որպես մեր պոտենցիալ գործընկերների և պատվիրատուների: Վստահ եմ, որ մեր արտադրանքը պահանջարկ կունենա, նախևառաջ, Հայաստանի պաշտպանության նախարարությունում, ինչպես նաև սահմանապահ զորքերում և ԱԻՆ-ում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է «ԴԱԿԲ» ԴՊՈՒՁ տնօրեն Վիկտոր Գոլուբյատնիկովը, ով ընկերության արտադրանքն է ներկայացրել Երևանի «EXPO-RUSSIA ARMENIA 2011» հայ-ռուսական չորրորդ ամենամյա արդյունաբերական ցուցահանդեսում:
Նրա խոսքով՝ իր գլխավորած ձեռնարկությունը Հայաստանին է առաջարկում, առաջին հերթին, «Աէրոտելեմոստ» և «Անյուտա» սկավառակաձև ռոբոտացված դիրիժաբլներ, որոնք ըստ նշանակության կիրառելու ժամանակ, դրանց շահագործումը թույլատրող ցանկացած մետեոպայմաններում ապահովում են սարքավորման կոմպլեկտի տեղափոխում կիրառման շրջան, որը գտնվում է դիրիժաբլի տեղակայումից մինչև 400 կմ հեռավորության վրա:
Ռոբոտացված դիրիժաբլները տեսավերահսկողության և ռադիոհսկողության համակարգերով իրական ժամանակի ռեժիմում ապահովում են նաև օպերատիվ իրավիճակի վերահսկողություն պետական սահմաններին, ակվատորիումներում, տրանսպորտային մայրուղիներում, բնակավայրերում, տեսարժան վայրերում և մարզական ու հանրային միջոցառումների, որոնողափրկարարական օպերացիաների անցկացման վայրերում, անտառային և գյուղական տնտեսությունների օպերատիվ իրավիճակի մոնիտորինգի անցկացում:
«ԴԱԿԲ» ԴՊՈՒՁ-ը ստեղծվել է 1956 թվականին և առայսօր մնում է լայն կիրառման օդատեխնիկայի (օդապարիկներ և դիրիժաբլներ) մշակման և արտադրության միակ պետական ձեռնարկությունը: -0-