Հայաստանի բնակչության թիվը 2011 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ, տարեսկզբի համեմատ, ավելացել է 0,2 տոկոսով և կազմել 3 մլն 270 հազար մարդ, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
2011 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ երկրի քաղաքային բնակչությունը կազմում է 2 մլն 93,3 հազար մարդ, իսկ գյուղաբնակների թիվը հասել է 1 մլն 176,7 հազար մարդու:
Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝ բնակիչների թվով առաջատար դիրքերում է Երևանը՝ 1 մլն 125,6 հազար մարդ: Մարզերից ամենաքիչ բնակիչն ունի Վայոց Ձորը՝ 56 հազար մարդ:
Երևանում իրավիճակն այսպիսինն է՝ ամենամեծ թվով բնակչությունը գրանցված է Նոր Նորք (148,3 հազար մարդ) և Շենգավիթ (148,2 հազար մարդ) վարչական համայնքներում: Նրանց հետևում են Մալաթիա-Սեբաստիան (142,6 հազար մարդ), Կենտրոնը (131,4 հազար մարդ) և Արաբկիրը (130,3 հազար բնակիչ):-0-