ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականի մասին դիմումը պաշտոնապես կներկայացնի նոյեմբերի 14-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին չորեքշաբթի ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
Նախօրեին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին՝ 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու նպատակով:
Տեղական լրագրողներն ու փորձագետները ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնի հավանական թեկնածու են համարում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին:
Հարությունյանը չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է, որ չի ձգտում զբաղեցնել այն պաշտոնը:-0-