Սև «Range Rover» մակնիշի անհայտ պետհամարանիշներով ավտոմեքենան նախօրեին Երևանի Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ և հեռացել դեպքի վայրից, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն՝ տուժած Դոնարա Հարությունյանը տեղում մահացել է:
ԱԻՆ-ը խնդրում է բոլորին, ովքեր «Range Rover»-ի մասին որևէ տեղեկություն ունեն, անհապաղ զանգահարել 1-02 և 911 հեռախոսահամարներով:-0-