Հայաստանի խորհրդարանի կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները հաստատել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:
Կոալիցիոն կուսակցությունների միջև հարաբերությունները վերջին ժամանակներս դարձել են հայկական մամուլի քննարկումների հիմնական թեման: Մասնավորապես, մամուլի հաղորդությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր կոմիտեի նիստերից մեկում քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության հետ հետագա համագործակցության հարցը: Թերթերը գրում են, որ մի խումբ հանրապետականներ անընդունելի են համարել այն, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրած «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հրապարակավ հայտարարել Սերժ Սարգսյանին սատարելու մասին առաջիկա նախագահական ընտրություններում:
Ինչպես ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀկ ղեկավար Գալուստ Սահակյանը, հանդիպումն իսկապես տեղի է ունեցել: «Քաղաքական հարցեր չեն քննարկվել: Քննարկվել են տասնյակից ավելի օրինագծեր»,- երեքշաբթի ասել է պատգամավորը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:
«Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտնել է, որ հանդիպումը կայացել է երկու օր առաջ, և դրան մասնակցել են բոլոր կոալիցիոն կուսակցությունների (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր») ներկայացուցիչները:
«Հանդիպմանը քննարկվել են բացառապես հարկային օրենսդրությանը և պետբյուջեի նախագծին վերաբերող հարցեր»,- ասել է Զոհրաբյանը: -0-